ԱՄՆ-ում 80 տարեկան հասակում մահացել է «Business Life»-ի հրատարակիչ հայազգի Ջոն Գրիգորյանը:
Glendalenewspress կայքի փոխանցմամբ՝ Գրիգորյանը մահացել է շաբաթ օրը՝ սրտի կաթվածից:
2011թ.-ին Ջոն Գրիգորյանը Գլենդելի հրշեջների ստորաբաժանման ամենամյա մրցանակաբաշխության երեկոյի ընթացքում իր ելույթի ժամանակ սրտի կաթված էր ստացել և ուշագնաց եղել:
Ջոն Գրիգորյանը ծնվել է 1932 թվականին՝ ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Հարթֆորդ քաղաքում՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքում: 1951-1957 թվականներին նա ծառայել է ամերիկյան բանակում, մասնակցել է կորեական պատերազմին:
1956թ.-ին ամուսնացել է և 1989թ.-ին տեղափոխվել Գլենդել: Ջոն Գրիգորյանը 6 տղա և 2 աղջիկ ունի:
Գլենդելի նախկին քաղաքապետ Կարլ Ռագիոն նշել է, որ «Գրիգորյանի մահը մեծ կորուստ է Գլենդելի համար»:







































