Գերմանական Volkswagen ընկերությունը հայտարարել է Եվրոպայի երկրներից դիզելային շարժիչով 8.5 միլիոն ավտոմեքենայի հետ կանչման մասին, որոնք ունեցել են սխալ ծրագրային ապահովում, հայտնում է Reuters-ը:
Հետ կանչումը կսկսվի 2016 թվականից, իսկ անսարքությունների վերացման ծախսերը ընկերությունը վերցնում է իր վրա:
Volkswagen, Audi, SEAT և Skoda բրենդների ավտոմեքենաների տերերը կարող են տեղեկանալ այն մասին, թե իրենց ավտոմեքենան արդյո՞ք ենթակա է հետ կանչման` ավտոմեքենայի սերիական համարը տեղադրելով ընկերության հատուկ կայքում:









































