Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են նոր մեթոդ, որը թույլ կտա կրկնակի նվազեցնել ճարպերի պարունակությունը շոկոլադում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ուորուիքի համալսարանի հետազոտողներն առաջարկում են շոկոլադի պատրաստման ժամանակ կիրառել լայն հասանելի դոնդողացման հատկություն ունեցող ագար-ագար բաղադրիչը, որը ստացվում է կարմիր և շագանակագույն ջրիմուռներից: Այն թույլ է տալիս փոխարինել ճարպերի մի մասը տարբեր հեղուկներով՝ առանց մթերքի կառուցվածքի փոփոխման:
Նոր տեխնոլոգիան թույլ կտա հեշտությամբ շոկոլադում ավելացնել մրգահյութ կամ ալկոհոլային խմիչք՝ շոկոլադին տարբեր համեր հաղորդելու համար:
Ճարպերի ցածր պարունակությամբ նախկինում ստացված շոկոլադները, որպես կանոն, հիասթափեցրել են սպառողներին:











































