Թուրքական «Գալաթասարայ»-ի իվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան նշել է, որ չի սխալվել «Գալաթասարայ»-ի օգտին ընտրություն կատարելու համար, իսկ հիմա ցանկանում է արդարացնել իր հետ կապված սպասելիքներ.
«Ես յուրահատուկ հիշողություններ ունեմ Չեմպիոնների Լիգայի հետ կապված: Ուրախ եմ, որ կրկին մասնակցում եմ մրցաշարին: Աննկարագրելի զգացողություններ եմ ունենում, երբ խաղերից առաջ հնչում է ՉԼ հիմնը:
Ես հանդես եմ գալիս հավակնոտ թիմում, որը լուրջ նպատակներ ունի և ցանկանում է նվաճել Չեմպիոնների Լիգայի գավաթը: Ճիշտ ընտրություն եմ կատարել:
Ցանկանում էի ընդունել հերթական մարտահրավերը, իսկ հիմա ցանկանում եմ արդարացնել իմ հետ կապված սպասելիքները»,- Դրոգբայի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:






































