Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Թուրքիան կարող են համատեղ աշխատել Կենտրոնական Ասիայում ու հատկապես Աֆղանստանում ծայրահեղականության աճի կանխման համար։
Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի՝ ԱՊՀ-ի երկրների հարցերով երրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Ստեռնիկը. «Բնականաբար, հատուկ ուշադրություն պետք է հատկացվի այդ խնդրին, որպեսզի բարդացվեն արմատական ուժերի համախմբումը, Կենտրոնական Ասիայի երկրներում քաղաքական կայունության խաթարմանն ուղղված փորձերը։
Մենք (Մոսկվան ու Անկարան) կարող ենք խանգարել այդ ուժերին՝ կապեր հաստատելու համար ջիհադական քրեական խմբավորումների հետ, և հատկապես Աֆղանստանում։ Ռուսաստանն ու Թուրքիան հիրավի ի զորու են համակարգված ձևով օգնել կրոնական չափավոր հայացքների տարածմանն արմատական քարոզիչների դեմ պայքարում, որոնք հեռու են իսլամի իրական արժեքներից»։









































