Daily Mail-ի փոխանցմամբ՝ Դանիայի Օդենս քաղաքի կենդանաբանական այգում հանրության առջև վիրահատել են առյուծի։ Մեկ տարեկան առյուծին քնեցրել են մի քանի ամիս առաջ՝ կապված կենդանաբանական այգում այդ կենդանիների թվի կտրուկ աճի հետ։ Նրա մարմինը սառեցրել են։
Վիրահատությանը ներկա մարդիկ հնարավորություն են ունեցել տեսնելու առյուծի սիրտն ու մյուս օրգանները։ Կենդանաբանական այգու վարկաչազմը հայտնել է, որ այդպիսով ցանկացել է ցուցադրել, թե որքան կատարյալ է առյուծի մարմինը, և երեխաներին բացատրել անատոմիայի հիմքերը։ Սակայն երեխաների մեծ մասը նախընտրել է չնայել այդ տեսարանը։ Նման նախաձեռնությունն առաջացրել է հասարակական լայն արձագանք։









































