Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Ոսկերիչները չեն ուզում գալ Հայաստան, մինչև չիմանան, թե իրենց ինչ է սպասվում

ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ ընտրված ոլորտներից են նաև ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ոլոտները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը: Ըստ նրա՝ ստեղծվել է ոլորտային խորհուրդ, մշակվել է ռազմավարությունը, 2013-2015 թթ. գործողությունների ծրագիրը:

Տ. Հարությունյանը հայտնեց, որ ներկայում ոլորտում գործում են 38 կազմակերպություններ, որից 32-ը՝ ոսկեգործության, 6-ը՝ ադամանդագործության մեջ, ունենք ոսկեգործության բրենդ: Ըստ նրա՝ անցած տարի ոլորտը տվել է 13.3 մլրդ դրամի արտադրանք, որի մեծ մասն արտահանվել է։ Արտադրության աճի տեմպերը կազմել են 16 %:

Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը հայտնեց, որ ոլորտային ռազմավարությունը մոտ ժամանակներս կներկայացվի վարչապետին կից արդյունաբերական խորհրդին: Նա նշեց, որ ազատ տնտեսական գոտու ստեղծման ուղղությամբ համագործակցում են «Հայ ոսկերիչների միության» հետ, և արդեն «շոշափելի քայլեր կատարվել են»:

«Հայ ոսկերիչների միության» (AJA) և «Ռուսաստանի ոսկերիչների գիլդիայի» նախագահ Գագիկ Գևորգյանի խոսքերով՝ ազատ տնտեսական գոտու հիմնական խնդիրը բիզնեսմեններին ՀՀ բերելն է, որովհետև չեն ուզում գալ՝ մինչև չիմանան, թե ինչ է իրենց սպասվում: Նա նշեց, որ հսկայական աշխատանք են անում բանակցությունների միջոցով. «Ազատ տնտեսական գոտին միայն հայ գործարարների համար չի: Ամենակարևոր հաղթանակը այս հարցում մարդկանց համոզելն է, որ, օրինակ, Չինաստանում արդեն գործող գործարանը փակեն, գան ՀՀ: Մրցակցության առումով Հայաստանն ավելի գրավիչ տեղ է, որովհետև աշխատավարձն այստեղ ավելի ցածր է, քան նույնիսկ Չինաստանում: Եվ հետո՝ դեպի Եվրոպա ճանապարհի տևողությունը ավելի կարճ է»:

Գևորգյանը նշեց, որ բանակցությունների հիմնական մասն արդեն ավարտված է, իրենց նպատակն էր մեկ տարում մոտ 1000 աշխատատեղ ստեղծելը: Մեկ տարուց ավելի ոսկերիչները կորցրել են Էդուարդո Էռնեկյանի հետ օդանավակայանի նախկին շենքը զբաղեցնելու շուրջ բանակցությունների պատճառով, բայց վերջում մերժվել են: Մերժվել է նաև Մերգելյանի ինստիտուտում տեղ հատկացնելու նրանց դիմումը:

«Մենք տեղ չունենք, դրսի բիզնեսմեն ենք, տեղ տվեք՝ գանք աշխատենք: Մոտ 20 հզ. ք/մ շենք է պետք, բայց նաև հետագա զարգացման համար է տեղ պետք»,- ասաց Գևորգյանը՝ հավելելով, որ ՀՀ նախագահի երդմնակալության հաջորդ օրը հանդիպելու է Սերժ Սարգսյանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում