ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը ահաբեկչության մեջ կասկածվողներին տանջում է հայտնի իռլանդական Westlife փոփ խմբի երաժշտությամբ՝ հայտնում է Irish Times-ը։
Այժմ քաղաքացիական ազատությունների ամերիկյան խորհուրդը դատի է տվել երկու հոգեբանների, ովքեր մշակել էին կտտանքների նման ծրագրեր։ Հոգեբանները նաև առաջարկել են բանտարկյալերի գլուխները մտցնել ջրի մեջ, հասցնել նրանց տարբեր վնասվածքներ, զրկել սննդից ու քնից։
Նշվում է, որ երաժշտությունը միացվել է կրկնության ռեժիմով՝ անհավանական բարձրությամբ։ Հերթականությամբ հնչել են My love մեղմ երգն ու ծանր մետալ։
Westlife-ի մենակատար Կիան Իգանը տեղյալ չի եղել, որ ԿՀՎ-ն կիրառել է իրենց սինգլը որպես կտտանք։
«Դա նորություն է ինձ համար, սակայն, հավանաբար, նման կտտանքները արդյունք են տվել։ Դա շատ գրգռող երգ է, հատկապես երբ այն կրկին ու կրկին ես լսում»,- ասել է նա։
Կտտանքների զոհերը ցանկանում են դատական կարգով ԿՀՎ-ից ստանալ առնվազն 75 հազար դոլար։ Հայցվորները կտտանքների ծրագիրն անվանում են «ռազմական հանցագործություն»։









































