Monday, 22 06 2026
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ

Եկել է հայ-իրանական հարաբերությունների մակարդակը ևս մեկ աստիճանով բարձրացնելու ժամանակը. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ Հայաստանում երբևէ առիթը բաց չեն թողնում խոսելու բարեկամ Իրանի հետ դարերի ընթացքում ձևավորված ջերմ հարաբերությունների մասին, որոնք Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն և պայմանավորված են ինչպես պատմամշակութային ընդհանրություններով, այնպես էլ փոխադարձ տնտեսական շահերով, աշխարհաքաղաքական դիրքի առանձնահատկություններով, տարածաշրջանային մի շարք խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումներով:

Սերժ Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը շահագրգռված է Իրանի Իսլամական Հանրապետության հետ ավելի խորացնելու բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտերում: Նախագահը համոզմունք է հայտնել, որ եկել է ժամանակը՝ երկկողմ օրակարգն ընդլայնելու և հայ-իրանական հարաբերությունների մակարդակը ևս մեկ աստիճանով բարձրացնելու: Հանրապետության Նախագահը այդ համատեքստում մեծապես կարևորել է պարոն Ջահանգիրիի այցը Հայաստան, որի շրջանակներում կայացած քննարկումների, ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքո ւմ, Նախագահի համոզմամբ, կարող է երկկողմ հարաբերությունների նոր փուլի սկիզբ դրվել:

ԻԻՀ Նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին շնորհակալություն է հայտնել Հայաստան այցի հրավերի ու ջերմ ընդունելության համար և հանդիպման սկզբում ՀՀ Նախագահին փոխանցել իր երկրի Նախագահ Հասան Ռոհանիի ջերմ ողջույնները: Իրանի Նախագահի առաջին տեղակալը գոհունակությամբ է խոսել ՀՀ կառավարությունում ունեցած բանակցությունների արդյունքների մասին, նշել, որ այցի օրակարգը բավականին հագեցած է՝ Երևանում նախատեսվում են մի շարք այլ հանդիպումներ ևս, որոնք, ըստ նրա, առավել կամրապնդեն բարիդրացիական հարաբերություններ ունեցող Իրանի և Հայաստանի միջև կ ապերը: Էսհաղ Ջահանգիրին ընդգծել է, որ Հայաստանը, որպես բարեկամ և հարևան երկիր, իր ուրույն տեղն ունի Իրանի արտաքին հարաբերություններում: «Հայաստանը մեր դժվարին ժամանակների բարեկամն է եղել և շարունակում է մնալ բարեկամ, որի հետ Իրանը պատրաստակամ է զարգացնել ոչ մի սահմանափակում չունեցող հարաբերությունները»,- ասել է ԻԻՀ Նախագահի առաջին տեղակալը՝ կարևորելով հատկապես առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացումը:

ՀՀ Նախագահը և Էսհաղ Ջահանգիրին քննարկել են հայ-իրանական փոխգործակցության զարգացման գործում զգալի կարևորություն ունեցող էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում նախատեսված խոշոր ծրագրերի իրականացման ընթացքն ու փոխշահավետ այլ ոլորտներում նոր նախաձեռնությունների իրագործման հեռանկարը՝ նկատի առնելով ԵԱՏՄ անդամ Հայաստանի հետ տնտեսական փոխգործակցության ավելի լայն հնարավորությունները:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանի խնդիրներին և մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացին՝ կարևորելով հիմնախնդրի խաղաղ կարգավորումը միջազգային իրավունքի չափանիշներին համապատասխան:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Սիրիայում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Երկուստեք կարևորվել է սիրիական ճգնաժամի կարգավորումը երկխոսության, խաղաղ բանակցությունների միջոցով:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է ծայրահեղականության՝ որպես մարդկությանն ուղղված մեծագույն չարիքի դեմ պայքարում ջանքերի համախմբման անհրաժեշտություն, նշելով, որ Հայաստանը պատրաստ է իր համեստ ներդրումն ունենալ այդ գործում՝ խորապես շահագրգռված լինելով տարածաշրջանի կայունությամբ և անվտանգությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում