Ապրիլի 6-ին Վրաստանի Խաիշի գյուղում հակամարտություն է տեղի ունեցել տեղի բնակիչների և Իրանից ժամանած ագարակատերերի միջև; Այս մասին հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Վրացիները (նրանց հստակ թվի մասին չի հաղորդվում) ներխուժել են իրանցիների ագարակներ և քանդել ցանկապատի մի մասը: Դեպքի վայր ժամանած ոստիկանները խանգարել են նրանց ամբողջությամբ քանդել ցանկապատը:
Չի հստակեցվում՝ ձերբակալվածներ և տուժածներ կան, թե ոչ:
Գյուղի բնակիչները պնդում են, որ հողերը, որոնք օգտագործում են իրանցիները, վերջիններս մի քանի տարի առաջ «գաղտնի» ստացել են Վրաստանի իշխանություններից (տեղամասերը փոխանցվել են երկարաժամկետ վարձակալության): Նրանց խոսքերով՝ արդյունքում տեղի բնակիչները մնացել են առանց ցանքատարածությունների:
Հակամարտության պատճառը 700 հա հողն է:
«Մենք ոչ մեկին թույլ չենք տա օգտագործել այս հողը և ինքներս կզբաղվենք դրա մշակմամբ»,- հայտարարել են գյուղի բնակիչները:










































