Սեպտեմբերին Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը բաց ծովում հայտնաբերել է ավելի քան 141 հազար ներգաղթյալի։ Այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրությունում՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Սեպտեմբերին Հունաստանի առափնյա պահպանության ծառայության ուժերը բաց ծովում հայտնաբերել ու փրկել են 141 919 ներգաղթյալի»,- ասվում է հաղորդագրությունում։ Անցած ամիս գրանցվել է ներգաղթյալներին առնչվող 795 միջադեպ, որոնց մեծամասնությունը՝ Էգեյան ծովի ջրերում։ Առգրավվել է 189 նավակ, որոնցով փախստականները փորձել են հասնել հունական ափ։
ԵՄ արտաքին սահմանների անվտանգության հարցերով Frontex գործակալության տվյալներով՝ 2015-ի 9 ամիսներին ԵՄ երկրներ ժամանած ներագաղթյալների թիվը կազմում է 710 հազար։ Մոտ կեսը Եվրոպա է ժամանել հունական կղզիներով։ Այդ երթուղին առաջին հերթին կիրառում են սիրիացիները։









































