Կադիսի լողափերը շարունակում են փակ մնալ այդ շրջանում թունավոր մեդուզաների պատճառով: Այս մասին հայտնում է euromag.ru-ն՝ հղում կատարելով քաղաքի վարչակազմին:
Բացի այդ, լողալն արգելվում է Ուելվայի շրջանում:
Պաշտոնապես հայտարարվել է, որ առափնյա գոտում հայտնվել են «պորտուգալական նավակ» (լատիներեն՝ Physalia physalis) անվանումով բազմաթիվ մեդուզաներ:
Սովորաբար այդ մեդուզաներին հնարավոր է հանդիպել բաց ծովում: Նրանք գերադասում են տաք ջուրն ու հիմնականում բնակվում են Խաղաղ ու Հնդկական օվկիանոսների արևադարձային ու մերձարևադարձային շրջաններում:
Ըստ փորձագետների՝ Կադիսի ջրեր այդ մեդուզաներին բերել են Ջիբրալթարի նեղուցի շրջանում տեղի ունեցած փոթորիկները։ Այս մասին գրում է Espanarusa-ն:
Չնայած մեդուզաների թիվը բավական նվազել է՝ Կադիսի ղեկավարությունը որոշել է լողափերից չհեռացնել կարմիր դրոշները՝ մինչև իրավիճակն ամբողջությամբ չվերահսկվի:
Նման միջոցառումը քաղաքային վարչակազմը բացատրում է տեղացիների ու զբոսաշրջիկների անվտանգության ապահովմամբ։







































