Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Ռուսահայ օլիգարխների եռյակը կկլանի Հայաստանի քաղաքական դաշտը

Ռուսաստանաբնակ հայերը գրավում են Հայաստանի տնտեսական և քաղաքական դաշտը: Ընդամենը կես ամիս առաջ Սամվել Կարապետյանը գնեց Հայաստանի ամենակարևոր տնտեսական օբյեկտներից մեկը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, իսկ երեկ մեկ այլ ռուսաստանաբնակ հայ՝ Արա Աբրահամյանը, հայտարարեց, որ մտադիր է առաջիկայում սեփական կուսակցություն ստեղծել: Այս երկու իրադարձությունները փոխկապակցված ե, և կապ ունեն Ռուսաստանի կողմից Հայաստանում իրականացվող քաղաքականության փոփոխության հետ: Արդեն գրել ենք, որ Ռուսաստանը որոշել է այլևս հույս չդնել Հայաստանի ռուսամետ գործիչների վրա և մտադիր է օգտագործել ազգությամբ հայ իր քաղաքացիներին:

Արա Աբրահամյանը չի կարող լուրջ և ազդեցիկ կուսակցություն ստեղծել առանց Կարապետյանների աջակցության: Ձեռք բերելով ՀԷՑ-ը՝ Կարապետյանները դառնում են հայ օլիգարխիայի ամենազդեցիկ ներկայացուցիչը, որովհետև Հայաստանում որևէ այլ օլիգարխ չի տիրապետում նման հզոր և ազդեցիկ ձեռնարկության, ինչպիսին ՀԷՑ-ն է: Բոլոր հայ օլիգարխները և տնտեսվարողներն ընդհանրապես կախված են ՀԷՑ-ից, և ստիպված են լինելու անընդհատ դիմել Կարապետյաններին՝ առնվազն իրենց պարտքի մարումը երկարաձգելու խնդրանքով: Կարապետյանները միշտ էլ հովանավորել են Աբրահամյանին, և եթե Աբրահամյանը Հայաստանում իրականացնում է ռուսական իշխանությունների առաջադրանքը չեն կարող չօժանդակել նրան:

Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալուց հետո Հայաստանի քաղաքական կյանքում նկատվում է ֆինանսական ռեսուրսի խիստ պակաս, և Աբրահամյանի քաղաքական դաշտ մտնելու դեպքում լրացվում է այս բացը: Եթե Աբրահամյանը սկսի փող ծախսել, ապա միանգամից կարող է կլանել ամբողջ քաղաքական դաշտը, որը տառապում է ֆինանսական ռեսուրսի խրոնիկ բացակայությունից: Մի քանի անգամ գնված ու վաճառված կուսակցությունները, որոնք մնացել են առանց Ծառուկյանի ֆինանսական աջակցության, և չեն կարողանում հանրային միջոցառումներ, հանրահավաքներ կազմակերպել, անգամ սեփական խղճուկ լրատվամիջոցները ֆինանսավորել, մեծ հաճույքով կարող են հայտնվել Աբրահամյանի ուղեծրում, որովհետև նրանց համար որևէ տարբերություն չկա Ծառուկյանի և Աբրահամյանի միջև, նրանց համար կարևորն այն է, որ ամսականները վճարվեն ճիշտ ժամանակին և հնարավորինս շատ:

Իսկ հիմնավորումներ իրենք միշտ էլ կգտնեն ազգի և հայրենիքի փրկության, երկիրը այս վիճակից հանելու գաղափարի շրջանակներում: Այս կուսակցությունները իրենց համար մի ընդհանուր ձևակերպում են գտել իրենց մանրածախ վաճառքը հիմնավորելու համար. «Հանուն հայրենիքի պատրաստ ենք համագործակցել անգամ սատանայի հետ»:

Արա Աբրահամյանը կարող է լինել այն մարդը, ով իր շուրջ կհամախմբի ընտրազանգված ամենաընչազուրկ և աղքատ խավերից, ովքեր հույս կփայփայեն, որ մեծահարուստ Աբրահամյանը ընտրությունների ժամանակ իրենց ընտրակաշառք կբաժանի կամ կզբաղվի քաղաքական բարեգործությամբ՝ ինչպես ժամանակին անում էր Գագիկ Ծառուկյանը:

Արա Աբրահամյան, Սամվել Կարապետյան զույգին կարող է միանալ նաև ռուսահայ ևս մեկ գործարար՝ Ռուբեն Վարդանյանը: Եթե Արա Աբրահամյանի կլիենտուրան միջին ու դրանից ցածր հնարավորություններ ունեցող ընտրազանգվածն է, որը սպասում է, թե ինչ կկարողանա պոկել Աբրահամյանից, իսկ Սամվել Կարապետյանը մոբիլիզացիայի է ենթարկելու օլիգարխիային, ապա Ռուբեն Վարդանյանը կարող է կողմնորոշել էլիտար լիբերալ զանգվածին: Վարդանյանը ունի ուսյալ և լուսավորյալ օլիգարխի համբավ, ով փող է աշխատում տնտեսության ինտելեկտուալ ոլորտներում, միաժամանակ ներդրումներ է անում կրթության և գիտության զարգացման բնագավառում:

Ռուսահայ այս երեք գործարարների դաշինքը և համագործացությունը կարող է հանգեցնել Հայաստանի քաղաքական դաշտի մյուս ուժերի ոչնչացմանը: Կմնան արևմտյան հայացքներ ունեցող քաղաքական ուժերն ու գործիչները, սակայն այս եռյակի ճնշումը քաղաքական դաշտի վրա կարող է այնքան տոտալ լինել, որ սրանք էլ կարող են մարգինանալ և հայտնվել քաղաքական դաշտի լուսանցքում: Ինչ իմաստ կունենա այս գործիչների գործունեությունը Ռուսաստանի կողմից ամբողջովին վերահսկվող և նույնիսկ իր տեսական անկախությունը կորցրած Հայաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում