2015 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչման 23 հավակնորդների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 20-ին, իսկ երեք ֆուտբոլիստները հայտնի կդառնան նոյեմբերի 30-ին:
Gazzetta dello Sport-ը հրապարակել էր 59 ֆուտբոլիստներից բաղկացած ընդլայնված ցուցակը, որտեղ ընդգրկված էին նաև վերջին 7 տարիներում հաղթած Քրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ») և Լիոնել Մեսսին («Բարսելոնա»):
«Ոսկե գնդակ»-ի հավակնորդների ցուցակում չէր ընդգրկվել 37-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, ում թիմը 2014/15 թվականների մրցաշրջանում նվաճել է Իտալիայի չեմպիոնի տիտղոսն ու Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից դարձել:
«Ոսկե գնդակ»-ի դափնեկրի անունը կհայտարարվի հունվարի 11-ին:



































