ԱՄՆ Նյու Յորք նահանգի կենտրոնում՝ Սիրաքյուս քաղաքի համալսարանից ոչ հեռու, հրաձգության հետևանքով զոհվել է 1 մարդ, ևս մեկը վիրավորվել է: Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը:
Ոստիկանության ներկայացուցիչ Ֆրենք Ֆաուլերը հայտարարել է, որ հանցագործները կրակել են նաև ոստիկանների վրա, սակայն ոչ մի իրավապահ չի տուժել:
Հաղորդվում է, որ ոստիկանությունը որոնում է առնվազն 2 կասկածյալի:








































