Բեռլինում անցկացվել է շախմատի կայծակնային խաղի աշխարհի առաջնությունը: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է ռուսաստանցի շախմատիստ Ալեքսանդր Գրիշչուկը, ով 21 տուրում վաստակել է 15.5 միավոր: Մրցաշարի ընթացքում Գրիշչուկը պարտվել է հայ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանին:
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 13.5 միավորով զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը:
Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակել է 12.5 միավոր, բաժանել է 27-38-րդ տեղերը, գրավել է 27-րդը: Սերգեյ Մովսեսյանը 12 միավորով բաժանել է 39-50-րդ տեղերը, գրավել է 46-րդը: Վլադիմիր Հակոբյանը վաստակել է 10.5 միավոր, բաժանել է 90-101-րդ տեղերը, գրավել է 93-րդը:







































