Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Դիեգո Լոպեսն անչափ ուրախ է, որ հանդես է գալիս Քրիշտիանու Ռոնալդուի հետ նույն թիմում: Լոպեսը նշել է, որ մարզումների ընթացքը ցույց է տվել, թե որքան հզոր է պորտուգալացի ֆուտբոլիստը:
«Ռոնալդուն բազմաթիվ տհաճ պահեր է ստեղծել ինձ համար, երբ մենք հակառակորդներ էինք: Իսկ այժմ ինձ հիացնում է նրա վարպետությունը: Քրիշտիանուն այն ֆուտբոլիստներից է, ով որոշիչ դեր ունի խաղադաշտում:
Ես կնշեի նաև, այն, որ նա հայտնվում է ճիշտ պահին ճիշտ տեղում, ինչը հատուկ է մեծագույն ֆուտբոլիստներին: Բոլոր կարևորագույն խաղերում նա գոլեր է խփում, իսկ դա մեծ նշանակություն ունի թիմի համար»,- նշել է Լոպեսը:










































