Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Թալանի ռազմավարական դաշնակիցները

Ռուսաստանի Դաշնության Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհրդի ներկայացուցիչը հայտարարել էր, որ ունեն Հայաստանի ներկա և նախկին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մասին տվյալներ, որոնք իրենց յուրացրած միջոցները տեղափոխել են Ռուսաստան: Ռուսաստանի հակակոռուպցիոն խորհրդի պաշտոնյան նաև հայտարարել էր, ինչպես «Առավոտ» օրաթերթն էր մեջբերել, որ համաձայնություն կա այդ տվյալները փոխանցել ՌԴ բարձրագույն ղեկավարությանը:

Սա իսկապես ցնցող հայտարարություն է: Այս հայտարարությունը նույնիսկ ցնցող կլիներ, եթե ասենք` ամերիկացի կամ եվրոպացի որևէ պաշտոնյա աներ: Իսկ երբ Ռուսաստանից է նման հայտարարություն հնչում, սա արդեն աներևակայելի մի բան է թվում: Սակայն, մյուս կողմից, պետք է արձանագրել, որ Հայաստանում զարմանք է առաջացնում այն, որ Ռուսաստանը բարձրաձայնում է խնդիրը: Իսկ որ խնդիրը կա, դա ոչ մեկի համար զարմանալի չէ, քանի որ այն տվյալները, որ ունեն Ռուսաստանում, Հայաստանի հասարակությունն, այսպես ասած, առձեռն ունի շատ վաղուց, պարզապես դրանց վրա չկան պաշտոնական կնիքներ, ինչը տվյալները վերածում է, այսպես ասած, ապացուցողական բազայի: Իսկ այն, որ Հայաստանի պաշտոնյաները յուրացրել են և յուրացնում են` մեծ մասը տեղափոխելով նաև Ռուսաստան, Հայաստանի քաղաքացիները գիտեն և երևի թե գիտեն անուն առ անուն՝ թե ով ինչ է յուրացնում և ինչքան: Այսուհանդերձ, միևնույն է, կրկին հետաքրքիր է, թե ինչ անուններ և տվյալներ կան Ռուսաստանում, և դրանցից հատկապես որոնք կբացահայտվեն, կհրապարակվեն կոնկրետ:

Հայտարարության մեջ, սակայն, կա մեկ այլ հանգամանք, որի վրա կարծես թե շատ ուշադրություն չդարձվեց: ՌԴ հակակոռուպցիոն մարմնի ներկայացուցիչն ասում է, որ յուրացրածը Ռուսաստան տեղափոխելու հարցում հայ պաշտոնյաներին օգնել են շատ ռուսաստանցի պաշտոնյաներ: Սա պակաս հետաքրքիր չէ: Ի վերջո, այդ պաշտոնյաներն օգնել են Հայաստանն անարգել թալանելու գործընթացին: Եվ ոչ պակաս, իսկ գուցե նաև ավելի, հայաստանյան հասարակության համար հետաքրքիր և միգուցե նաև օգտակար կլիներ իմանալ, թե այդ ո՞ր ռուսաստանցի պաշտոնյաներն են, որ օգնել են հայերին իրենց գողացած, պետությունից և հասարակությունից յուրացրած միջոցները տեղափոխել Ռուսաստան, բարեհաջող դուրս հանել երկրից: Այսինքն` ըստ էության ստացվում է, որ այդ ռուսաստանցի պաշտոնյաները ևս մասնակցել են Հայաստանի թալանին:

Սա շատ հետաքրքրական հանգամանք է հատկապես այն հայտարարությունների ֆոնին, որ վերջին շրջանում Հայաստանի հասցեին անում էին Ռուսաստանի դեսպան Կովալենկոն և նաև մի քանի` այսպես ասած հայտնի դեմքեր ռուսական փորձագիտական և չինովնիկական շրջանակներից, որոնք հայտարարում էին, որ առանց Ռուսաստանի Հայաստանը կորած էր, չկար: Նրանք հայտարարում էին, որ Հայաստանը` որպես պետություն, գոյություն ունի հենց Ռուսաստանի շնորհիվ: Եվ որևէ մեկը Հայաստանի իշխանություններից, որոնք սիրում են կենացներ ձոնել Հայաստանին և ազգային արժանապատվությանը, չփորձեց նրանցից պաշտպանել այդ արժանապատվությունը, պատասխան պահանջել այդ անհարգալից գնահատականների համար: Փաստորեն, հիմա պարզվում է, որ առանց Ռուսաստանի ոչ թե Հայաստանն էր կորած, այլ ընդամենը Հայաստանի իշխանության մի խումբ ներկայացուցիչները, որոնք չէին կարողանալու առանց Ռուսաստանի հովանավորության յուրացնել իրենց թալանը: Ահա, թե ով էր կորած առանց Ռուսաստանի: Հետևաբար` շատ կարևոր է իմանալ ոչ միայն այն, թե ովքեր են թալանել Հայաստանը տեղացիներից, այլ նաև այն, թե ովքեր են եղել այդ թալանի «ռազմավարական դաշնակիցները», և ինչ են նրանք պահանջել այդ ռազմավարական աջակցության դիմաց, որ ցուցաբերել են թալանին, պետության ու հասարակության ռեսուրսների յուրացմանը:

Իսկ միգուցե այդ աջակցությունն էր պատճառը, որ Հայաստանի իշխանական և իշխանամերձ համակարգից և ոչ մեկը չհամարձակվեց որևէ կերպ հակադարձել Հայաստանի հանդեպ այն բազմաթիվ անհարգալից դրսևորումներին, որ ռուսաստանյան շրջանակները թույլ էին տալիս մեր երկրի հանդեպ՝ սկսած ֆորպոստ որակումից, մինչև էքսկլավ, մինչև ռուսական պետական հեռուստատեսությամբ ադրբեջանցիներին բարեկամ, իսկ հայերին Ղարաբաղի պատերազմի ջարդարարներ ներկայացնելու փաստերը: Այս ամենի հանդեպ ոչ մի ծպտուն, պետական և ազգային արժանապատվության պաշտպանության ոչ մի քայլ: Սա էր երևի գինը, որ վճարում էր Հայաստանը թալանի տրանզիտային ծառայությունների դիմաց, որ ռուս պաշտոնյաները, համաձայն ՌԴ կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհրդի ներկայացուցչի, մատուցել են հայ պաշտոնյաների չարաշահումները Ռուսաստանում պարտակելու հարցում:

Քանի դեռ այդ ռուս պաշտոնյաների անունները հայտնի չեն Հայաստանի հասարակությանը, դա կարելի է դիտարկել որպես սպառնալիք ազգային անվտանգությանը: Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի մի շարք ռազմավարական հզորությունների սեփականատեր կամ կառավարիչ, հանդիսանում է Հայաստանի անվտանգության մասնակից՝ Հայաստանում ռուսական ռազմակայանների մասին պայմանագրի լրացումից հետո՝ 2010 թվականին: Մինչդեռ ով գիտե, որ օրինակ` այդ բոլոր ուղղություններում չկան հենց այն ռուս չինովնիկները, որոնք օգնել են հայաստանցի պաշտոնյաներին մարսել մեքենայությունները:

Հետևաբար` քանի դեռ չկան հստակ երաշխիքներ, որ ռուսաստանցի աջակիցները Հայաստանի համար կարևոր այդ ոլորտներում ներգրավված չեն, Հայաստանի անվտանգությունն այդ ուղղություններով գտնվում է սպառնալիքի տակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում