Իրանի դիտորդական խորհուրդը չորեքշաբթի օրը հավանության է արժանացրել միջուկային համաձայնագրի օրենքը` Գործողությունների համատեղ համընդհանուր ծրագրով, որն ընդունվել է Իրանի մեջլիսում վերջնական ընթերցմամբ: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:
«Դիտորդական խորհուրդը չորեքշաբթի օրը հավանության է արժանացրել Գործողությունների համատեղ համընդհանուր ծրագիրը»,- ասվում է հաղորդագրությունում:
Դիտորդական խորհուրդը Իրանի կառավարման մարմիններից է, որը սահմանադրորեն վերահսկում է մեջլիսի ընդունած օրենքները:










































