Tuesday, 23 06 2026
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով

Հայաստանը պետք է օգտագործի այն ուղղությունները, որը միավորում է Իրանին ու Ռուսաստանին

Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահ Էսհախ Ջահանգիրին: Գնահատելով այս այցը և անդրադառնալով հայ-իրանական հեռանկարային հարաբերություններին՝ իրանագետ Ռուդիկ Յարալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Այս այցի օրակարգի հիմքում տնտեսական համագործակցությունն է: Այսօր արդեն սայլը տեղից շարժվում է, ինչի վկայությունն է այս այցը: Հայ-իրանական հարաբերությունների զարգացումն անհրաժեշտ է ոչ միայն երկու երկրների հասարակություններին, այլև իշխանություններին»:

Դիտարկմանը՝ որքանո՞վ Մոսկվան թույլ կտա զարգացնել Իրան-Հայաստան հարաբերությունները, իրանագետը շեշտեց. «Մենք պետք է օգտագործենք այն ուղղությունները, որը միավորում է այս երկու պետություններին»:

«Քանի դեռ կա Թուրքիա-Ադրբեջան տանդեմը, Հայաստանը Իրանի համար միշտ հետաքրքրություն է ներկայացնելու: Իսկ այն երկրները, որոնք պատրաստ չեն լինի ընկալելու Իրանի նոր դերը տարածաշրջանային զարգացումներում, միանշանակ կորցնելու են»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Մեր հարցին՝ Իրան-Արևմուտք հարաբերությունների ջերմացումից հետո կարո՞ղ է արդյոք Իրանը դերակատարություն ունենալ ԼՂ հարցում՝ որպես այլընտրանք Թուրքիային, Ռուդիկ Յարալյանը ասաց. «Եթե ապագայում ձևավորվի մեզ համար անցանկալի ձևաչափ, այսինքն՝ դրանում ընդգրկվի Թուրքիան, մենք պե՛տք է այդ ձևաչափի մեջ ներգրավենք Իրանին՝ որպես Թուրքիային հակակշռող ուժ տարածաշրջանում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում