Անգլիական «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Լուկաս Լեյվան գոհ է թիմի նորանշանակ գլխավոր մարզչի՝ Յուրգեն Կլոպի աշխատանքից, տեղեկացնում է ESPN-ը:
Բրազիլացի կիսապաշտպանը գովեստի խոսքեր է հղել գերմանացի մասնագետի հասցեին: Նրա խոսքերով՝ Կլոպի մոտ կիրք կա դեպի ֆուտբոլը:
Հիշեցնենք, որ առաջիկա հանգստյան օրերին «կարմիրներ»-ն Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում կհանդիպեն «Տոտենհեմ»-ի հետ:







































