Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Անկարայում իրականացված ահաբեկչությանը կարող են մասնակից լինել ԴԱԻՇ-ն ու «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK).
«Կա մեծ հավանականություն, որ ԴԱԻՇ-ն ու PKK-ն մասնակից են Անկարայի ահաբեկչությանը։ Հատկապես կարևոր հանցանշան են մահապարտ-ահաբեկիչներից մեկից վերցված ԴՆԹ-ի թեստերը։ Հետաքննությունն ընդլայնվում է՝ ահաբեկիչների հնարավոր կապերը պարզելու համար»։
Հոկտեմբերի 10-ին Անկարայում իրականացված երկու պայթյունների հետևանքով զոհվել էր 97 մարդ։ Սրանից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե Անկարայի ահաբեկչության հետքերը տանում են դեպի Սիրիա։








































