Դերասաններ Ալեք Բոլդուինի և Քիմ Բեսինջերի դուստրը՝ Այլենդը, վերջերս պայմանագիր է կնքել մոդելային գործակալության հետ և լուսանկարվել New York Post-ի համար՝ գրում է spletnik.ru-ն: Եվ սա այն դեպքում, երբ երկու ամիս առաջ պարբերականի ու նորաթուխ մոդելի հոր միջև լուրջ կոնֆլիկտ էր ծագել, ինչն ուղեկցվեց դատական քաշքշուկներով:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին NY Post-ի լուսանկարիչը մեղադրել էր Ալեք Բոլդուինին ռասիստական բնույթի վիրավորանքներ հասցնելու մեջ: Դերասանն անմիջապես հակընդդեմ հայց էր ներկայացրել: Այլենդը տեղի ունեցածին փիլիսոփայորեն էր վերաբերվում:
«Գիտեք, նա իր գործերն ունի, ես՝ իմ… Նա նա է, իսկ ես՝ ես: Ու ես գիտեմ, որ նա արել է բաներ, որոնց համար զղջում է, բայց գիտեք ինչ՝ անցածն անցած է»,- ասել էր Այլենդը:
Աղջիկը հավելել է, թե հոր հետ հրաշալի հարաբերությունների մեջ է ու պարբերաբար զանգահարում է նրան:









































