Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ձերբակալվել են ընդդիմադիր Meydan TV ինտերնետային ռեսուրսի խմբագիր ու հրապարակախոս Գյունել Մովլուդի երկու եղբայրներին։ Այդ փաստը հաստատել է Ադրբեջանի ՆԳՆ մամլո ծառայությունը։ Ընդգծվում է, որ Գյունել Մովլուդը չի բնակվում Ադրբեջանում և հայտնի է Ադրբեջանի իշխանություններին իր քննադատական հրապարակումներով։
Ադրբեջանի ՆԳՆ մամլո ծառայությունը հայտնել է, որ ոստիկանությունը Վեքիլ և Ռաջի Իմանովներին ձերբակալել է հոկտեմբերի 13-ին՝ համապատասխան օպերատիվ տեղեկատվություն ստանալուց հետո։ Նրանց ձերբակալել են տարբեր քաղաքներում։ Հաղորդվում է, որ նրանց զննման ժամանակ հայտնաբերվել է թմրանյութ՝ մարիխուանա։ Նրանց սպառնում է մի քանի տարվա ազատազրկում։ Կատարվում է հետաքննություն։
Meydan TV-ն բազավորված է Բեռլինում, նրա հետ բոլոր համագործակցողները արդեն մի քանի շաբաթ է, ինչ ենթարկվում են Ադրբեջանի իշխանությունների հալածանքներին ու ճնշումներին։








































