Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 95-ամյա բրիտանուհի Ջեյն Ուիթլոքը իրեն անվանում է աշխարհի ամենածեր մոդել։ Չնայած պատկառելի տարիքին՝ Ջեյնը մտադիր չէ ձեռք բերել դասական ծեր թոշկառուի կերպար ու հանգիստ կյանք վարել։
Նա ցայժմ սիրում է զվարճանալ ու բաց է ամեն նոր բանի համար։ Մոտ երկու ամիս առաջ տարեց կինը պայմանագիր է ստորագրել իր առաջին մոդելային կամպանիայի մասին։ Դա տեղի է ունեցել նրա 69-ամյա դուստր Գլորիայի շնորհիվ, որը որոշել է ուժերը փորձել մոդելային գործակալությունում և իր հետ տարել է մորը, և նրանց ընդառաջել են։
Ջեյնը հայտարարել է, որ որքան հիշում է իրեն, մշտապես հետաքրքրվել է նորաձևությամբ, անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Նա հիշում է, որ մշտապես փորձել է կրկնօրինակել թագուհի Եղիսաբեթի ոճը։














































