Ամերիկացի նկարիչ Նաթան Սավայան Lego-ի 500 հազար մասերից հավաքել է իրական չափսերի բեթմոբիլի պատճեն։
Քանդակի երկարությունը 5.5 մետր է, քաշը՝ ավելի քան 680 կգ։ Դրա պատրաստման վրա ծախսվել է 3 ամիս։
Քանդակն ունի պետհամարանիշ և Բեթմենի ֆիրմային տարբերանշան՝ հայտնում է Lenta.ru-ն։
Նկարիչ Նաթան Սավայան հայտնի է իր Lego-ստեղծագործություններով։ Նրա ցուցահանդեսներն անցկացվում են ողջ աշխարհով մեկ։















































