Կոնտակտային լինզաները վտանգավոր են առողջության համար: toneto.net-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ակնաբուժության ամերիկյան ակադեմիան: Թերություններով լինզաներ կրող երեխաները տառապում են հիմնականում կոնյունկտիվիտով և ակնախնձորի վնասումներով: Երբեմն դրա պատճառն այն է, որ լինզաները չափազանց երկար ժամանակ չեն մաքրվում: Տարեկան այդ խնդրով բժիշկներին է դիմում մոտ 17 հազար ամերիկացի երեխա:
Մյուս տարածված խնդիրների շարքում մասնագետները նշում են վնասվածքները մաշկի տակի ներարկումների համար ասեղի օգտագործումից, նաև վատ լսող փոքր երեխաների մոտ վարակները՝ պայմանավորված լսողական սարքերի օգտագործմամբ: Բացի դրանից՝ բարդություններ են առաջանում նաև դիաբետիկների համար ինսուլինային պոմպերի կիրառումից հետո, առաջին հերթին՝ վարակի և դեղերի գերդոզավորման հետևանքով:









































