Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ սննդամթերքը օրգանիզմի վրա տարբեր ազդեցություն է ունենում: Սակայն քչերը գիտեն, որ աշխարհում գոյություն ունեն այնպիսի սննդամթերքներ (ընդ որում՝ դրանք շաբաթական մեկ անգամ գոնե օգտագործվում են), որոնք մահացու վտանգավոր են: Դրանց թվին են պատկանում տապակած սննդամթերքները, զտված օսլան, ինչպես նաև սոդան և շաքարը:
Շատերը չեն էլ պատկերացնում դրանց վտանգավորության աստիճանը: Օրինակ՝ տապակաները խցանում են երակները, որը իր հերթին կարող է հանգեցնել երակների լայնացման, կաթվածի, ինֆարկտի և Ալցհեյմերի հիվանդության: Այս սննդամթերքները հաճախ պարունակում են նատրիումի գլուտամատ, իսկ տապակած միսն ու ձուկը՝ ոչ առողջարար հորմոններ:
Հացի տեսակների մեծ մասը, հրուշակեղենը և վերամշակված սննդամթերքները կարող են զտված օսլա պարունակել: Այն իր հերթին բաղկացած է պարզ ածխաջրածիններից, որոնք արագ վերափոխվում են գլյուկոզայի: Վերջին ուսումնասիրությունները պարզել են, որ նույնիսկ դիետիկ ըմպելիքը կամ կոլան 48 տոկոսով բարձրացնում են սրտի նոպաների վտանգը:









































