Թուրքական իշխանությունների ունեցած տվյալներով՝ մոտ 100 մարդու կյանք խլած ահաբեկչությունը կապված է Սիրիայի հետ։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ փոխանցում է Segodnya.ua-ն։
«Համաձայն Թուրքիայի ստացած տեղեկությունների՝ այդ ահաբեկչական գործողության արմատները գտնվում են Սիրիայում»,- հայտարարել է նա մամլո ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ Անկարայի ահաբեկչության իրականացման մեջ կասկածվում են ԴԱԻՇ-ը, Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և Մարքսիստ-լենինիստական կոմունիստական կուսակցությունը։











































