Նավթի պահանջարկի աճը, ինչը առաջացել էր գնանկման հետևանքով, արդեն հաջորդ տարի կդանդաղի: Եվ դա պատճառ կդառնա, որ առաջարկը գերազանցի պահանջարկին: Այդպիսի կանխագուշակում են արել Միջազգային էներգետիկ գործակալության փորձագետները՝ հայտնում է politeka.net-ը:
Չնայած ԱՄՆ-ում նավթարդյունահանման ծավալների նվազեցմանը՝ այն աճում է ՕՊԵԿ-ի, ինչպես նաև այնպիսի երկրներում, որոնք չեն մտնում այդ կազմակերպության մեջ, օրինակ՝ Ռուսաստանում և Բրազիլիայում:
Բացի այդ՝ իրադրության վրա բացասաբար է ազդում նավթից խիստ կախում ունեցող երկրների, օրինակ՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Վենեսուելայի, Սաուդյան Արաբիայի, տնտեսության վիճակի վատթարացումը:
«Պահանջարկի աճի շարունակական դանդաղեցման պայմաններում գոյացող առաջարկի ավելցուկը հավանաբար կպահպանվի 2016 թվականի ընթացքում: Դրան կնպաստի նաև այն, որ միջազգային պատժամիջոցների մեղմացման հետևանքով Իրանը հավանաբար շուկա կհանի լրացուցիչ բարելներ»,- եզրակացնում է գործակալությունը:









































