Tuesday, 30 04 2024
Սպասվում են տեղումներ
ՌԴ մուտքի արգելք ունեցողների թիվը կտրուկ կաճի. միգրացիոն խստացումներ են սպասվում
Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ. «Հրապարակ»
Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում. «Ժողովուրդ»
Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի. «Հրապարակ»
Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել. «Հրապարակ»
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում. «Հրապարակ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»
Ադրբեջանը դու՞րս է գալիս Թուրքիայի վերահսկողությունից
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև

3-րդ մասի խառը գործեր Ծերեթելիում․ է՛լ մարմնավաճառների դաժան ծեծ, է՛լ տղամարդկանց դանակ-ատրճանակով ռազբիրատ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ շարունակվեց Վազգեն Կ.-ի գործի դատական քննությունը:

Վազգենին մեղսագրված արարքները մի քանիսն են՝ ծեծ, գույքի վնասում, շորթում, նույնիսկ ավազակային հարձակում:

Այս հանցավոր արարքների կատարման վայրը հիմնականում նույնն է՝ Արտաշիսյան փողոցում գործող «Փոքր Մայամի» հյուրանոցային համալիրի կամ նրա հարևանությամբ գտնվող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մերձակայքը:

24-ամյա Վազգենը հենց նույն՝ Արտաշիսյան փողոցի, նույն տարածքի բնակիչ է…

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի սեպտեմբերի 9-ին, ժամը 20-ի սահմաններում «Փոքր Մայամի» հյուրանոցային համալիրի հետնամասում իր հեռախոսը վերցնելու և չվերադարձնելու հարցի շուրջ Վազգենը վիճաբանել է մարմնավաճառությամբ զբաղվող Արփինե Հ.-ի հետ:

Վեճի ընթացքում, ըստ առաջադրված մեղադրանքի, Վազգենը իր ձեռքին եղած դանակի կոթով, այնուհետև ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել Արփինեին, պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ՝ քերծվածքներ: Այս դրվագի համար Վազգենը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, սեպտեմբերի 23-ին, ժամը 23-ի սահմաններում երևանյան նույն՝ վերոհիշյալ վայրում ուրիշի գույքը վնասելու դիտավորությամբ Վազգենը քարով հարվածել է մարմնավաճառությամբ զբաղվող, իր նախկին ընկերուհին հանդիսացող Քրիստինա Գ.-ի «Մազդա» ավտոմեքենայի հետնամասի ապակուն, կոտրել է այն, ապա ոտքով հարվածել է մեքենայի հետին ձախ անվաթևին՝ պատճառելով 140 հազար դրամի գույքային վնաս: Այս դրվագի համար Վազգենը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 1-ին մասով:

Բացի այդ, առաջադրված մեղադրանքի համաձայն՝ 2015 թվականի փետրվարի 8-ին, ժամը  4-ն անց 30-ի սահմաններում Վազգենը նույն տարածքում գտնվող բժշկական կենտրոնի մոտ կայանված մեքենայի սրահում ավազակային հարձակում է կատարել. նա դանակը պահել է Իգոր Կ.-ի պարանոցին, սպանության սպառնալիքներ է տվել ու գումար է պահանջել, բայց վերջինիս մոտ գումար չի եղել: Այս դրվագի համար Վազգենը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի  175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Վերը նկարագրվածից տասնհինգ րոպե անց՝ 4-ն անց 45-ին, նույն մեքենայի սրահում, ավազակությամբ գումար «ձեռք չգցելով», Վազգենը «սահուն անցել է» մեկ այլ հանցատեսակի. նա մեքենայի գրպանիկից հանել է ատրճանակի նմանվող չպարզված առարկա, որը կարծես թե «փող» է ունեցել, այդ «փողը» նա ուղղել է Իգորի վրա և իրեն խաբելու, իր նախկին ընկերուհի Քրիստինայի հետ ունեցած շփման փաստը թաքցնելու համար սպանության սպառնալիք է տվել ու Իգորից պահանջել է կոնկրետ գումար՝ 10 հազար դոլար:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Իգորն էլ համաձայնել է  փետրվարի երրորդ՝ ամենակարճ տասնօրյակում Վազգենին տալ 300 հազար դրամ: Այս «համաձայնությունից» հետո կողմերը հեռացել են՝ ըստ մեղադրանքի: 300 հազարի փոխարեն այս դրվագով էլ Վազգենը «բաժին է հասել» շորթման մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Վազգենի խափանման միջոցը կալանավորումն է:

Դատարանում ցուցմունք տվեց Վազգենին մեղսագրված վերջին երկու հանցարարքների տուժող Իգոր Կ.-ն:

Իգորը, պարզվեց, նույնպես «Փոքր Մայամիի» մերձակա տարածքի բնակիչ է: «Փոքր Մայամի» նա գիշերային ժամերին սկսել է հաճախել մոտ մեկ տարի առաջ: Նախ՝ այդ հյուրանոցում աշխատող ընկերներ ունի, հետո էլ ծանոթ է հյուրանոցի մոտ կանգնող որոշ աղջիկների, այդ թվում՝ այս գործով անցնող Քրիստինային: Վերջինիս հետ ինտիմ կապ չի ունեցել, հարաբերությունները եղել են «գործնական». Իգորը Քրիստինային վաճառել է ոսկե շղթա, հետո էլ ոսկե «բռասլետ»՝ մոտ 200 հազար դրամով, պայմանավորվել են, որ այդ գումարը Քրիստինան կվճարի մաս-մաս: Նա էլ վճարել է 7-8-9՝ տուժողը ստույգ չհիշեց, ամիսների ընթացքում:

Տուժողն ասաց, թե «Փոքր Մայամիի» մոտ կանգնող աղջիկներից ինքը 5-6 հոգու է դեմքերով առանձնացրել, նրանցից էլ ծանոթ է եղել 2-3-ի հետ: Թե ինչով են զբաղվում հյուրանոցի մոտ գիշերով կանգնող աղջիկները՝ տուժողը չցանկացավ կարծիք հայտնել. «Չեմ կարող մարդկանց անունների հետ խաղալ. ո՛չ գին եմ հարցրել, ո՛չ էլ իմացել եմ, թե հյուրանոցի ներսում ինչով են զբաղվում»:

Տուժողին «օգնության» հասավ նրա ներկայացուցիչը, ով ենթադրեց. «Կարող ա ներսում բառատիպ բան կա, որտեղ նստում, սուրճ են խմում…»:

Տուժողն ասաց, թե Վազգենին, ում իր ցուցմունքներից մեկում «Վզե» էր անվանել, մի քանի ամիս է՝ ինչ ճանաչում է: Սկզբում պարզապես տեսել է «Փոքր Մայամիի» մոտ: Բայց մի օր էլ Վազգենը մոտեցել է իրեն, ասել է. «Քել առանձնանանք»:

Վազգենը, ըստ տուժողի, հարցրել է՝ նա ի՞նչ կապ ունի Քրիստինայի հետ: Տուժողն էլ ասել է՝ պարզապես ճանաչում եմ, ոչ մի կապ չունեմ:

Վազգենը Իգորին զգուշացրել է, որ Քրիստինան իր ընկերուհին է, թող նրա հետ չշփվի:

Ըստ տուժողի՝ Վազգենը մի քանի անգամ տեսել էր, որ ինքը Քրիստինայի հետ լավ հարաբերությունների մեջ է, մոտենում, խոսում է հետը, դրա համար «խանդի տեսարան էր առաջացել մոտը»:

Այս խոսակցությունից հետո Վազգենն ու Իգորը չեն զրուցել, միայն «բարև-հաջող» են արել, երբ հանդիպել են «Փոքր Մայամիի» մոտ:

Դեպքի օրը՝ փետրվարի 8-ին, գիշերվա ժամը  2-ին Իգորը զանգել է իր ծանոթ տաքսիստ Արթուրին, ով գիշերները սպասարկում էր: Կանչել է, որ նա մեքենայով իրեն տանի «Փոքր Մայամիի» մոտ: Տուժողն ասաց, որ ձմեռային այդ գիշերվա կեսին ուզում էր Քրիստինային տեսնել, որովհետև նրանից գումար ուներ վերցնելու: Ինքը Քրիստինայի մեքենան գիշերային ժամերին տեսել էր «Փոքր Մայամիի», «լոմբարդի» մոտ կամ 3-րդ մասի այլ հատվածներում:

Նախագահողը հարցրեց՝ ի՞նչ հրատապ խնդիր կար, որ ձմեռային գիշերով պիտի Քրիստինային փողոցներում փնտրեր տուժողը. «Բացատրիր՝ 3-րդմասական-մայամիական հարաբերություններից հասկանանք»: Տուժողը պատասխանեց. «Իմ էթալու իմաստը միայն Քրիստինան չի եղել»:

Բայց այդ «էթալու իմաստը» կարևոր է եղել տուժողի համար, քանի որ նա գումար չուներ, գիշերով կանչել էր ծանոթ տաքսիստի ու նույնիսկ համաձայնել էր, որ նախ տաքսիստը մեկ այլ ուղևորի տանի «16 կվարտալ», հետո նորից վերադառնան «Փոքր Մայամի»:

«Վազգենի զգուշացնելուց հետո չե՞ս վախեցել Քրիստինայի հետ շփումները շարունակելուց»,- հարցրին տուժողին: Նա ասաց, թե Վազգենի ասածը սկզբում լուրջ չի ընդունել. «Չեմ պատկերացրել, որ Վազգենը տենց քայլ կարող ա անել»:

Այնուամենայնիվ, տուժողը նշեց, որ «Փոքր Մայամի» գնում էր ոչ միայն ոսկե զարդ վաճառելու կամ վաճառածի գումարը ստանալու, այլ պատահել է՝ սեռական հարաբերություն էլ է ունեցել մարմնավաճառուհիների, բայց ոչ՝ Քրիստինայի հետ:

Դեպքի օրը, գիշերվա ժամը 2-ն անց 30-ի սահմաններում Իգորը Արթուրի տաքսիով հասել է «Փոքր Մայամիի» մոտ, հանդիպել է Քրիստինային, նրա հետ խոսել է 1-2 րոպե: Հետո տաքսիով ցանկացել է ուղևորվել դեպի տուն:

«Երևան սիթիի» խաչմերուկում նրանց տաքսիին հավասարվել է Վազգենի «Նիվան»: Ինքը խաչմերուկից դեպի աջ պիտի թեքվեր, երրորդ գծով ընթացող «Նիվան» էլ է թեքվել դեպի աջ: Կանգնել են «Ոսկե դարի» մոտ:

Իջել են: Վազգենը հարցրել է, թե Իգորը Քրիստինային ե՞րբ է տեսել: Երբ Իգորն ասել է, թե Քրիստինային միայն բարևում է, Վազգենը բարկացել ու ասել է՝ քեզ չե՞մ ասել՝ նրան բարև չտաս, հետը կապ չունենաս:

Հետո Վազգենն առաջարկել է, որ Իգորը տաքսիով հետևի իր մեքենային: Մի փոքր գնացել, կանգնել են բաղնիքի մոտ: Այնուհետև վերջնական Վազգենի «Նիվայով» չորսով՝ Վազգենը, Իգորը, տաքսիստ Արթուրն ու Վազգենի ընկեր Հարութը, տաքսին թողնելով «գարաժների» մոտ, գնացել են հիվանդանոցի բակ:

Իգորն ասաց, թե իր կամքով է նստել Վազգենի մեքենան, որ հանկարծ աղմուկ չբարձրանա: Հիվանդանոցի բակում Իգորը խնդրել է, որ Արթուրն ու Հարութը մեքենայից իջնեն, քանի որ չի ցանկացել անձնական թեմաներ շոշափել այլ մարդկանց ներկայությամբ:

«Նիվայի» մեջ մնացել են Վազգենը՝ առջևի նստատեղին, և Իգորը՝ հետևի նստատեղին:

Ըստ Իգորի՝ զրուցել են մոտ մեկ ժամ: Վազգենը պահանջել է, որ Իգորը տա իր բջջայինը, որպեսզի տեսնի՝ Քրիստինայի հետ հեռախոսակապ ունեցե՞լ է, կամ հո չի՞ ձայնագրել իրենց խոսակցությունը:

Իգորը չի ցանկացել բջջայինը տալ, բայց այդ ժամանակ Վազգենը մեքենայի փոխանցման տուփի մոտից դանակ է վերցրել, դրել է նրա պարանոցին ու պահանջել է հեռախոսը:

Իգորն ասաց, որ ինքը վնասվածք չի ստացել, բայց դանակի հպումը իր պարանոցին զգացել է: Վազգենը կիսով չափ շրջված է եղել դեպի հետևի նստատեղին նստած Իգորը: Նրա մի ձեռքին դանակն էր, որով սպառնում էր, մյուս ձեռքով էլ նա հարվածել է Իգորին:

Ըստ տուժողի՝ ինքը այդ հարվածներից ցավ չի զգացել, կապտուկներ չեն առաջացել: Նրա բաճկոնի թևքն է պատռվել դանակը Վազգենի կողմից շարժելու, նրան սպառնալու ժամանակ:

Իգորն ասաց, թե ինքը մեքենայի մեջ դանակի սպառնալիքից վախեցել է, փորձել է պաշտպանվել: Վազգենը պահանջել է, որ Իգորը դատարկի գրպանները, պահանջել է, որ նա իրեն տա մոտը եղած փողը: Բայց Իգորի գրպաններում միայն հեռախոսն էր ու ծխախոտատուփը, նա փող չուներ:

Վազգենը, ըստ Իգորի, դանակը նորից փոխանցման տուփի մոտ է դրել, հիմա էլ ատրճանակ կամ զենքի նման մի բան է հանել մեքենայի «բարդաչոկից»:

Նա զենքի սպառնալիքով պահանջել է, որ Իգորն իրեն 10 հազար դոլար տա՝ Քրիստինեի հետ շփումների վերաբերյալ խաբելու համար:

Իգորն ասաց, թե ինքը «Նիվայի» հետևի նստատեղին էր, չէր կարող փախչել, բայց մտքով անցնում էր, ուզում էր փախչել: Նա վախեցել է բարձր ձայն հանել կամ օգնություն կանչել կամ գոնե կանչել դրսում գտնվող Արթուրին ու Հարութին:

Այդ ժամանակ հիվանդանոցի բակ է մտել մի ոստիկանական մեքենա: Նա «ֆռացել» ու հեռացել է, իրենց չեն մոտեցել, բայց, ըստ Իգորի, Վազգենը վախեցել է, անմիջապես մեքենայի բաց պատուհանից դուրս է նետել դանակը՝ դեպի մոտակա «մորգի» պատը, հետո էլ ատրճանակն է գցել, բայց թե ո՞ւր՝ Իգորը չի նկատել:

Ոստիկանական մեքենայի հեռանալուց ու զենքերը դեսուդեն նետելուց հետո Վազգենը համաձայնել է, որ Իգորը խաբելու համար իրեն տա ոչ թե 10 հազար դոլար, այլ՝ 360 հազար դրամ, այն էլ՝ մաս-մաս՝ 180 հազար դրամը սկզբում, իսկ մինչև փետրվարի վերջը՝ էլի 180 հազար դրամ: Վազգենը, ըստ Իգորի, ասել է, թե էս անգամ նրան ներում է, բայց հաջորդ անգամ չի ների:

Հետո Վազգենն իր մեքենայով Իգորին ու Արթուրին տարել է նրանց տաքսու մոտ, ամեն մեկն իր մեքենայով հեռացել է:

Իգորը գնացել է տուն, քանի որ շատ վախեցած էր: Հետո դիմել է ոստիկանություն:

Իգորն ասաց, թե տաքսիստ Արթուրի հետ ինքն այլևս չի շփվում, քանի որ հասկացել է, որ նա Վազգենի հետ կապված է եղել, նա է Վազգենին ասել, թե ինքն ու Քրիստինան շփվում են:

Ըստ Իգորի՝ Վազգենի հարազատները փորձել են կազմակերպել, որ իր դեմ մարմնավաճառուհի Մ.-ն ցուցմունք տա, ասի, թե Իգորը զբաղվել է վաշխառությամբ, տոկոսով փող է տվել մարմնավաճառներին ու տաքսիստներին, բայց Մ.-ն այդպիսի ցուցմունք չի տվել, նա այդ մասին հայտնել է Իգորին:

Ոստիկանություն գնալով ու գիշերային իրադարձությունների մասին հաղորդում տալով՝ Իգորը նշել է այն տեղը, որտեղ Վազգենը նետել էր դանակը: Ոստիկանները հիվանդանոցի բակի ծառի տակից, իրոք, դանակ են հայտնաբերել: Ատրճանակ չի հայտնաբերվել:

Ինքը՝ ամբաստանյալ Վազգենը, Իգորի ներկայացրածը չի ընդունում: Նա, ըստ պաշտպանական կողմի, դեպքի օրը «Փոքր Մայամի» հյուրանոցի մոտ հանդիպել է Իգորին, բայց ոչ թե ինքն է մոտեցել, այլ Իգորն է մոտեցել նրան, խնդրել է օգնել, որ մարմնավաճառներից ստանա իր պարտքը: Վազգենը հրաժարվել է նրան օգնել… Վազգենը չի ընդունում, որ Իգորի նկատմամբ ընդհանրապես ավազակային հարձակում կամ շորթում է կատարել:

Հաջորդ դատական նիստին տուժողներ Արփինեն ու Քրիստինան կհարցաքննվեն արդեն վկայի կարգավիճակով՝ Իգորի հետ կապված հանցադրվագների վերաբերյալ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում