Միջազգային հանրությունը շարունակում է Իրանի հետ բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ, սակայն դրանք չեն կարող հավերժ տևել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ստումբուլում կայացած մամլո կոնֆերանսի ժամանակ:
«Բանակցությունները չեն կարող հավերժ տևել: Եթե Իրանը հայտարարում է, որ մշակումները բացառապես խաղաղ նպատակներով են, ապա նա պարտավոր է ապացուցել դա: Այդպես են վարվում բոլոր այն երկրները, որոնք միջուկային էներգետիկայով են զբաղվում: Սակայն Իրանը խախտում է այդ կանոնները»,- ասել է նա:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը կշարունակի պայքարել՝ հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար, նաև՝ 2013թ. հունիսին Իրանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո՝ փոխանցում է РБК-ն:








































