Թուրքիայի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Արդա Թուրանը խոսել է Իսլանդիայի ընտրանու դեմ խաղի մասին, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Դեռ այսքան ժամանակ ես այսպես լարված չեմ եղել: Մենք անհամբերությամբ սպասում ենք այդ հանդիպմանը:
Կարծում եմ, որ մեր հավաքականը բարձր մակարդակ կցուցադրի, իսկ երկրպագուները կաջակցեն մեզ: Հուսով ենք, որ կկարողանանք մասնակցել «Եվրո-2016»-ին»,- հայտարարել է Թուրանը:









































