Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի Սահմանդրական դատարանի նախագահ Հաշիմ Քըլըչը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ, որը կարող է շատ բան փոխել Թուրքիայի ներքաղաքական կյանքում:
Խոսքը գնում է նրա մասին, որ Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը (YSK) հետքայլ է կատարել և չեղյալ է հայտարարել քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) անկախ թեկնածուների վրա դրված վետոն:
Այս կապակցությամբ Հաշիմ Քըլըչը նշել է. «Անընդունելի է, որ YSK-ը չարաշահել է իր լիազորությունները և գործել է դատարանի նման: Այդպիսի հարցերով պետք է զբաղվի Սահմանադրական դատարանը: Դրա համար էլ մեզ համար ընդունելի չէ YSK-ի այդ որոշումը»:
Հիշեցնենք, որ YSK-ի որոշումը խիստ բացասաբար է ընդունել նաև «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին` հայտարարելով, որ այդ որոշմամբ թուրքական պետությունը PKK-ականներին (քուրդ պատգամավորական թեկնածուներին) հռչակեց դեմոկրատական հերոսներ: