Saturday, 08 06 2024
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»

Գիտնականը հազվագյուտ թռչուն է բռնել և նրան սատկացրել է հանուն թանգարանի հավաքածուի

Ամերիկացի թռչնաբան Քրիստոֆեր Ֆիլարդին Սողոմոնյան կղզիների անտառներում հազվագյուտ տեսակի թռչուն է բռնել, որին գիտնականները չեն տեսել ավելի քան 100 տարի, և նրան սատկացրել է նրա անատոմիան ուսումնասիրելու և Նյու Յորքում ԱՄՆ Բնական պատմության թանգարանի հավաքածուի համար խրտվիլակ պատրաստելու համար, որտեղ ինքն աշխատում է: NY Daily News-ի հաղորդմամբ՝ այս մասին Ֆիլարդին գրել է թանգարանի կայքում:

Ֆիլարդին բռնել է շատ հազվագյուտ Actenoides bougainvillei excelsus: Անցած 100 տարում գիտնականներին հաջողվել է այդ թռչունին հանդիպել ընդամենը 2 անգամ՝ 1920 և 1953 թթ., ընդ որում՝ 2 անգամն էլ թռչնաբաններն ուսումնասիրել են էգերի, ոչ մի անգամ արու չեն տեսել:

Ֆիլարդիի բռնած թռչունն արու է եղել: Գիտնականը թռչունին մի քանի անգամ լուսանկարել է, նկարները հրապարակել իր բլոգում, հետո նրան սատկացրել է:

Այդ որոշումը մի շարք դժգոհություններ է առաջացրել կենդանիների պաշտպանների շրջանում:

Հասարակության ճնշումը Ֆիլարդիին ստիպել է ևս մեկ հոդված հրապարակել, որում փորձել է բացատրել իր որոշումը նրանով, որ այդպիսի առիթ իրեն ներկայացել է Սողոմոնյան կղզիներում ուսումնասիրությունների վերջին 20 տարում առաջին անգամ, և որ իր որոշումը պայմանավորված է բացառապես գիտության շահերով:

Նրա խոսքով՝ նշված տարածքում ապրում է այդ թռչունների մոտ 100 առանձնյակ, և նրանցից մեկի կորուստը կրիտիկական չէ պոպուլյացիայի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում