US Weekly պարբերականին տված հարցազրույցի ժամանակ 38-ամյա դերասանուհի և ռեժիսոր Դրյու Բերիմորը խոստովանել է, որ հրաժարվել է որոշ նախագծերից՝ հանուն դստեր հետ շատ ժամանակ անցկացնելու:
«Դու հասկանում ես, որ բաց կթողնես քո երեխայի մանկությունը, և կտուժեն քո և սիրելիիդ հարաբերությունները, եթե անդադար աշխատես»,- ասել է նա:
Դերասանուհին, սակայն, նշել է, որ կհրաժարվի միայն դերասանուհու կարիերայից, որպես ռեժիսոր նա կշարունակի աշխատել: Դերասանուհին կվերադառնա մեծ կինո, երբ Օլիվիան փոքր-ինչ մեծանա:









































