Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն նորմալ հարաբերությունների մեջ է թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի հետ: Այդ մասին հայտնել է ուելսցի ֆուտբոլիստի գործակալ Ջոնաթան Բարնեթը:
«Ռոնալդուն և Բեյլն ամեն երեկո չեն ընթրում միասին: Բայց նրանք նորմալ հարաբերություններ ունեն: Բեյլի և Ռոնալդուի միջև ատելություն չկա: Գարեթը հանգիստ անձնավորություն է: Նրանք տարբեր են, բայց Բեյլը որոշ բաներ է սովորում է Ռոնալդուից և ավելի շփվող է դառնում:
Սակայն նա սիրում է իր ձևով ապրել: Բեյլը մեծագույն ֆուտբոլիստ է և ցանկանում է լավագույնը դառնալ աշխարհում»,- The Guardian-ը մեջբերում է Բարնեթի խոսքերը:









































