«Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի Ուկրաինայի ընտրանու դեմ հանդիպմանը Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը չի կարողացել դիպուկ իրացնել 11 մետրանոց հարվածը:
Ֆաբրեգասի վրիպման պատճառ կարող է հանդիսանալ այն, որ հարվածից առաջ ֆուտբոլիստի աչքերը «կուրացրել» են լազերով: Արդյունքով Անդրեյ Պյատովը հետ է մղել կիսապաշտպանի հարվածը:
Հիշեցնենք՝ 28-ամյա ֆուտբոլիստն իր 100-րդ հանդիպումն էր անցկացնում ազգային թիմի կազմում:







































