«Յուվենթուս»-ի ավագ Ջանլուիջի Բուֆոնի կարծիքով` «Բավարիա»-ի դեմ հանդիպմանն իր անհաջող գործողությունները բացասական ազդեցություն ունեցան թուրինյան ակումբի խաղի վրա: 35-ամյա դարպասապահը հանձնվեց խաղի 30-րդ վայրկյանին` չկարողանալով ետ մղել Դավիդ Ալաբայի հեռահար հարվածը:
«Մեզնից շատերը վատ խաղ ցուցադրեցին, այդ թվում նաև ես: Հնարավոր է, ես անցկացրել եմ իմ ամենաանհաջող խաղը Չեմպիոնների Լիգայի շրջանակներում:
Համարվում եմ «Յուվենթուս»-ի ամենափորձառու ֆուտբոլիստներից մեկը: Այդ պատճառով էլ, հնարավոր է, որ իմ անհվստահ գործողություններն ազդեցություն թողեցին թիմի մյուս ֆուտբոլիստների խաղի վրա:
Արդեն 18 տարի է ֆուտբոլ եմ խաղում և կարող եմ միայն մի բան ասել` հեշտ չէ Բուֆոն լինել: Իմ սխալը քննարկվում է 7-10 օր: Մյուս կողմից, դա նշանակում է, որ ինձ հետ մեծ հույսեր են կապում»,- L’Equipe-ը մեջբերում է Բուֆոնի խոսքերը:






































