Wednesday, 01 07 2026
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК

ՀՅԴ-ն ուզում է ավելին՝ ավելին ունենալու համար

ՀՅԴ-ն մտադիր է հնարավորինս թանկ վաճառել Սահմանադրության նախագծին իր կողմ լինելը: Այս կուսակցության ներկայացուցիչները ցանկանում են ապագա կոալիցիայում ստանալ ավելի մեծ ներկայություն, քան ունեին մինչև 2009թ., երբ կուսակցությունը լքեց կոալիցիան՝ խիստ սկզբունքային տարաձայնություն ունենալով իշխանության հետ կապված հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հետ: Դաշնակցականները համարում են, որ հիմա այդ խնդիրը լուծված է, քանի որ հայ-թուրքական արձանագրությունները հետ են կանչվել խորհրդարանից:

Բայց խնդիրն այն է, որ ոչ թե Հայաստանի իշխանությունները հրաժարվեցին այդ արձանագրությունների վավերացումից, և այդ արձանագրություններում ամրագրված պայմաններով հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու մոտեցումից, այլ Թուրքիայի իշխանությունները հրաժարվեցին վավերացնել իրենց կողմից ստորագրված արձանագրությունները: Բայց ինչևէ, սա թողնենք մի կողմ, քանի որ անկախ ամեն ինչից արձանագրությունների վավերացման հարցը դուրս է եկել ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի օրակարգից:

ՀՅԴ ներկայացուցիչները հասկանում են, որ եթե անգամ հունվարին իրենք ինչ-որ համաձայնություն ստորագրեն ՀՀԿ-ի հետ և իշխանությունում պաշտոններ ստանձնեն, ապա այդ պայմանավորվածությունը շատ կարճ կյանք է ունենալու, քանի որ առջևում 2017-ի խորհրդարանական ընտրություններն են, որից հետո նոր պայմանավորվածությունների անհրաժեշտություն կառաջանա՝ կախված խորհրդարանում ձևավորված նոր դասավորությունից: Դաշնակցականները այս իմաստվ երկու քարի արանքում են. մտնելով կոալիցիա և պաշտոններ ստանալով իշխանությունից՝ նրանք կկորցնեն իրենց վարկանիշի մնացորդներն անգամ, բայց նաև հասկանում են, որ իրենց ունեցած վարկանիշը այնքան փոքր է, որ դրա վրա չարժի դողալ, քանի որ միևնույն է՝ դրանով խորհրդարանում չես հայտնվի: Դրա փոխարեն նրանք մտածում են, որ իշխանության մեջ ունեցած իրենց լծակները կարող են օգնել հավելյալ ձայներ ստանալու համար:

Ավելի շատ քվե ստանալու համար դաշնակցականներն ուզում են ստանալ ավելի ազդեցիկ նախարարություններ, ոչ թե ասենք՝ Սպորտի և երիտասարդության, Սփյուռքի կամ Մշակույթի նախարարություններն են: Դաշնակցականները դեմ չէին լինի, եթե իրենց տրվեր Էկոնոմիկայի նախարարությունը, որպեսզի իրենք մի կողմից զբաղվեին սոցիալական պոպուլիզմով, թե ուր որ է իրենք վերականգնելու են Հայաստանի արդյունաբերությունը, մշակելու են արդյունաբերության վերականգնման և զարգացման նոր ռազմավարություն,- մեկ տարում հազիվ էլ հասցնեն ռազմավարություն և հայեցակարգ մշակել,- և Հայաստանը դարձնելու են ծանր արդյունաբերության առաջատարներից մեկը, վերագործարկելու են «Նաիրիտն» ու Վանաձորի քիմիական գործարանը, մյուս կողմից՝ կարողանային գործարար հատվածին համոզել, որ եթե ընտրություններում ՀՅԴ-ն հայտնվի խորհրդարանում, ապա իրենք պատրաստ են լինել այդ խավի շահերի պաշտպանը: ՀՅԴ-ն գործարարների հետ աշխատելու նման փորձ ունի:

ՀՅԴ-ին պետք է նաև Վերահսկիչ պալատը, և այս կուսակցության ներկայացուցիչները ընդդիմության մեջ եղած ժամանակ պահանջում էին, որ Վերահսկիչ պալատը տրվի ընդդիմությանը, բայց քանի որ իշխանությունը չի ցանկանում այդ կարևոր լծակը հանձնել ընդդիմությանը, ապա կարող է հանձնել ընդդիմությունից իշխանություն դարձած Դաշնակցությանը: Վերահսկիչ պալատի ապարատը թեև չափազանց փոքր է և այն դաշնակցականացնելու դեպքում շատ քիչ արդյունք կարող է տալ ընտրությունների ժամանակ, բայց այս կառույցը չափազանց մեծ ինֆորմացիոն բազայի աղբյուր է, քանի որ Վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացնում բոլոր պետական և համայնքային կառույցներում, իսկ հայտնաբերված խախտումները կարելի կոնվերտացնել ինչպես կանխիկ փողի, այնպես էլ ձայների:

Հենց այս հավակնությունների ֆոնին էլ սրվել են հակասությունները ՀՅԴ-ի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի միջև: Պարզ բան է, որ Հովիկ Աբրահամյանը ինչպես ՀՅԴ-ի, այնպես էլ ՕԵԿ-ի խորհրդարանում մեծ ներկայացվածություն ունենալու ձգումները դիտարկում է որպես ԲՀԿ-ին նետված մարտահրավեր: Աբրահամյանը 2017թ. խորհրդարանական ընտրություններում աշխատելու է երկու ճակատով՝ մի կողմից որպես ՀՀԿ փոխնախագահ, մյուս կողմից՝ որպես ԲՀԿ-ի իրական նախագահ:

Նրա պատկերացումն ապագա խորհրդարանի վերաբերյալ թերևս այսպիսին է՝ ՀՀԿ-ն զբաղեցնում է առաջին տեղը, իսկ ԲՀԿ-ն երկրորդն է, և այս երկու կուսակցությունները միասին ձևավորում են նոր Սահմանադրությամբ ամրագրված կայուն խորհրդարանական մեծամասնությունը: Իհարկե, այլ կուսակցություններ ևս կարող են իշխանությունից ինչ-որ բաժին ստանալ, բայց արդեն խիստ սահմանափակ և որպես բարի կամքի դրսևորման արդյունք: Եվ այս պայմաններում ինչպես ՀՅԴ-ի հնարավորինս շատ վարչական լծակներ ձեռք գցելու միջոցով ավելի շատ ձայն ստանալու ֆորմուլան, այնպես էլ ՕԵԿ-ի ջանքերը չափավոր ընդդիմադիր հայացքներ ունեցող էլեկտորատը ԲՀԿ-ի տակից տանելու ուղղությամբ դիտում է որպես անձամբ իրեն նետված մարտահրավեր:

Հենց այդ պատճառով է, որ ինչպես ՕԵԿ-ի, այնպես էլ ՀՅԴ-ի հիմնական թիրախը դարձել է կառավարությունը և անձամբ Հովիկ Աբրահամյանը, որովհետև նրանք էլ Աբրահամյանին են համարում իրենց քաղաքական նպատակների իրագործման հիմնական խոչընդոտը: Չկարողանալով քննադատել նախագահ Սարգսյանին՝ նրանք համարում են, որ իրավիճակից դժգոհ էլեկտորատին սիրաշահելու միակ հնարավոր տարբերակը կառավարության ղեկավարին քննադատելն է՝ այնպես, ինչպես ժամանակին անում էր ԲՀԿ-ն, երբ ամբողջ ուժով քննադատում էր Տիգրան Սարգսյանին և նրա կառավարությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում