Հայտնի է, որ մարդկանց մի մասը հաճույք է ստանում մարզվելուց: Սակայն գոյություն ունեն այնպիսի մարդիկ, որոնց տրամադրությունը դրանից հետո կտրուկ անկում է ապրում: Դա տեղի է ունենում գենետիկ մակարդակում՝ անկախ մարդու ցանկությունից: Ֆիթնեսի ֆիզիկական հետևանքները մարդու ուղեղում կարող են տարբեր արձագանքներ գտնել:
Այովայի համալսարանի փորձագետները եկել են այն եզրակացության, որ պրոֆեսիոնալ մարզիկներն իրականում մազոխիստներ են՝ բառի դրական իմաստով: Փորձաքննությունը ցույց է տվել նաև, որ որոշ մարդիկ ավելի քիչ են ֆիզիկապես ուժեղ, նրանք հոգնում են նույնիսկ, օրինակ, ընթրիք պատրաստելուց:









































