Bloomberg գործակալությունը գրում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը, որը բարձրագոչ հայտարարություններ է արել ռուսական գազից հրաժարվելու վերաբերյալ, չպետք է թերագնահատի Ռուսաստանի հետ տնտեսական կապերի նշանակությունը:
«Ստամբուլը և Մոսկվան պատմականորեն հավասրակշռում են թշնամությունը և պրագմատիկ համագործակցությունը, և միշտ կարողացել են տնտեսական շահերը գերադասել փոխադարձ անվստահությունից: Նախագահ Էրդողանի սպառնալիքները ծայրահեղ անհամոզիչ են»,- գրում է հոդվածի հեղինակը:
Թուրքիային և Ռուսաստանին կապում են տնտեսական վաղեմի հարաբերությունները՝ սկսած 16-րդ դարից: Այժմ էլ երկրները «Թուրքական հոսք»-ի հետ կապված բանակցություններ են վարում: «Չնայած Էրդողանի վրդովմունքին՝ ակնհայտ է այն փաստը, որ առանց Ռուսաստանի Թուրքիայի տնտեսությունը շատ կտուժի»,- եզրափակում է հոդվածի հեղինակը:











































