ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գլխավոր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է,որ ԵՄ-ն Ռուսաստանի հետ կքննարկի Սիրիայում իշխանության քաղաքական փոխանցման հարցը, տեղեկացնում է tass.ru-ն:
«Ես արդեն այդ հարցը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել եմ ՆյուՅորքում»,- ասել է նա:
Մոգերինիի խոսքերով՝ Ռուսաստանը կարող է առանցքային դեր խաղալ Սիրիայում իրավիճակի կարգավորման մեջ, և ավելացրել է, որ հավատում է, որ ԵՄ-ն կարող է Ռուսաստանի հետ աշխատել քաղաքական գործընթացը սկսելու համար:
Մոգերինին նաև նշել է, որ ԵՄ-ն երեքշաբթի օրը նույն հարցով բանակցություններ կվարի Իրանի հետ:




































