Շարլոտա Կազիրագին շարունակում է համագործակցությունը Gucci ապրանքանիշի հետ:

Համացանցում հայտնվել է նոր տեսանյութ, որտեղ Շարլոտան գովերգում է նորաձևության տան, այսպես ասած, «պաշտամունքային» ծաղիկը: Ծաղիկների նուրբ թերթիկները, որոնք մոդելը մեղմորեն սեղմում է ձեռքի ափերի մեջ, թափվում են նրա հագուստներին: Իսկ այս ամենը միավորում է ընկերության կարգախոսը՝ Forever Now:

Նկարահանման ողջ ընթացքում Շարլոտան ծիծաղում է և մասնակցում իր հերոսուհու համար հագուստների ու սանրվածքի ընտրությանը:










































