Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի դեմ իրականացվում է «փափուկ պատերազմ»։ Այդ մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին։
Նրա խոսքերով՝ պլանավորված, մասշտաբային, տոտալ պատերազմն իրականացվում է Իսլամական հանրապետությանը փոխելու նպատակով. «Նրանք ցանկանում են այնպես ձևափոխել կառավարությանը, որ նա գործի ԱՄՆ-ի, Իսրայելի շահերին համապատասխան։
Զանգվածների կրոնական համոզմունքների փոփոխումը Իրանի դեմ իրականացվող «փափուկ պատերազմի» հիմնական նպատակն է։ Հակառակ կողմը փորձում է մանիպուլացնել իրանցիների համոզմունքները կրոնի, ընտանեկան հարցերի, տղամարդ-կին հարաբերությունների, անկախության, իսլամական ժողովրդավարության մասին»։









































