Պենտագոնը որոշում է ընդունել հետաձգել միջմայրցամաքային բալիստիկ «Մինուտմեն-3» հրթիռի փորձնական արձակումը՝ չսաստկացնելու լարվածությունը Կորեական թերակղզում: Այս մասին, ինչպես փոխանցում է ITAR-TASS-ը, անանունության պայմանով հայտնել է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հրթիռի փորձարկումը, որը պետք է տեղի ունենար հաջորդ շաբաթ Կալիֆոռնիայի Վանդենբերգ ավիաբազայում, հետաձգվել է անորոոշ ժամկետով այն մտավախությունների պատճառով, որ դա կարող է ճիշտ չընկալվել Փխենյանի կողմից և կարող է կորեական ճգնաժամի սրման պատճառ դառնալ: Այդ որոշումն ընդունվել է Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելի կողմից:
Անցած շաբաթվա վերջին Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ Հարավային Կորեայի հետ իր հարաբերությունները հանգեցնում են պատերազմական վիճակի: Պատճառն ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորավարժություններն են:









































