ԴԱԻՇ-ի նյութատեխնիկական ապահովումը սիրիական զորքերի հետ շփման գծում գործնականում ամբողջովին խախտվել է ռուսական ինքնաթիռների մարտական կիրառության շնորհիվ: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նրա խոսքով՝ ահաբեկիչների ռազմական տեխնիկայի համար զենքի, ռազմամթերքի և վառելիքի պահուստների զգալի մասը ոչնչացվել է ռուսական ռազմական ինքնաթիռների կետային հարվածներով:









































