Բելառուսի նախագահի թեկնածու Տատյանա Կորոտկևիչը կբողոքարկի ընտրությունների արդյունքները Գերագույն դատարանում՝ հայտարարել է նրա շտաբի ղեկավարը մամլո ասուլիսի ժամանակ։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Ավելի վաղ Կորոտկևիչը հայտարարել էր, որ չի ճանաչում հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները։
«Մենք, ինչպես սահմանված է օրենքով, եռօրյա ժամկետում բողոքարկում կներկայացնենք Գերագույն դատարան»,- ասել է շտաբի ղեկավարը։
ԿԸՀ տվյալներով՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 5-րդ անգամ նախագահական ընտրություններում հաղթել է իր համար ռեկորդային՝ 83.5 տոկոսով։











































