Ֆրանսահայ հայտնի էաբան և ազգաբան Ալեքսանդր Վարպետյանն ապրիլի չորսից «Զվարթնոց» օդանավակայանի տարանցիկ գոտու հատուկ կացարանում անցկացնելուց հետո վաղը հնարավոր է վերադառնա Թուրքիա:
Նշենք, որ ապրիլի 4-ի գիշերը Ալեքսանդր Վարպետյանն, օգտվելով Եվրոպական միության անդամ պետությունների քաղաքացիների` առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմով Հայաստան մուտք գործելու 2013 թ. հունվարի 10-ից գործող իրավունքից, ինքնաթիռով ժամանել է Հայաստան` իր 70-ամյա հոբելյանը հայրենիքում և մտերիմների շրջանում նշելու համար: Սակայն Ալեքսանդր Վարպետյանին թույլ չեն տվել հատել Հայաստանի պետական սահմանը, և այժմ սահմանային հսկողություն իրականացնող մարմնի կողմից նա պահվում է «Զվարթնոց» օդանավակայանի տարանցիկ գոտու հատուկ կացարանում:








































