Զատկի` Հարության տոնի գլխավոր խորհրդանիշներից մեկը զարդարված ծառն է, և նախընտրելի կլիներ, որ յուրաքանչյուր ընտանիք այդ օրը տանը զարդարված ծառ ունենա: Այս մասին այսօր մեզ հետ զրույցում նշեց ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին:
Իսկ ինչ խորհուրդ ունի ծառը: Ինչպես հիշում ենք, վարդապետը Քրիստոսին թաղեց կուսական գերեզմանոցում, որտեղ ոչ ոք դեռ չէր հուղարկավորվել, քանի որ վարդապետը հավատում էր Քրիստոսի հարությանը, հավատում էր, որ Քրիստոսը պետք է հարություն առնի:
Այդ կուսական գերեզմանի վրա դրեց ծառի ճյուղեր, որոնք կյանքի շարունակությունն են խորհրդանշում, և այդ ճյուղերը խորհուրդ դարձան մեր ժողովրդի մեջ, որ 1700 տարի այդ ծառը զարդարեն:
«Հետևաբար այդ ծառի զարդարումը կապվել է նաև մեր մշակույթի հետ` ձու գործել, ձու նկարել: Մնացած երկրներում ձուն նկարում են, իսկ մեր մոտ ձուն գործում են, որը հազվադեպ մշակույթ է: Հատկապես ուրբաթ օրը` Հուդայի մատնության օրը, Հուդայի աչք հանելու օրը դափնիները մատանիներ են սարքել կույսերին նվեր տվել: Աջիկները իրենց փեսաներին համար ձվափունջ են գործել նվիրել»,- ներկայացրեց Լուսիկ Ագուլեցին:









































